Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.09.2013 | 00:03

Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ։ Նրա առջև ելե՛ք ցնծությամբ. իմացե՛ք, որ Նա է Տեր Աստվածը մեր. նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արոտի։ Մտե՛ք նրա դռներով խոստովանությամբ, և մտե՛ք նրա սրահները՝ օրհնությամբ, գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջն ու օրհնեցե՛ք անունը նրա։ Քաղցր է Տերը, նրա ողորմությունը հավերժ է, նրա ճշմարտությունը՝ սերնդից սերունդ։


Դավթի Սաղմոսների գիրքը 99. 1-5

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ